Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրել է ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին ` մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնելով բարձր պարգեւը եւ շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար` Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել վաստակաշատ երաժշտի ներդրումը հայ  արվեստը զարգացնելու եւ  տարածելու գործում ու մաղթել նրան առողջություն, երկար տարիների կյանք եւ  հետագա ստեղծագործական հաջողություններ:

Ջիվան Գասպարյանը շնորհակալություն է հայտնել  ԱԺ  նախագահին բարձր պարգեւի արժանանալու  եւ  գնահատանքի  համար: