Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսեւորած ակտիվությունը կասեցվել է: