Երեւանի քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, հիմք ընդունելով Երեւան քաղաքի ավագանու հոկտեմբերի 9-ի որոշումը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արարողակարգի համաձայն, Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Երեւանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւան ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանին եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչիկ Աշուղյանին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով եւ հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ վերջիններս նույն սրտացավությամբ ու նվիրումով կշարունակեն քաղաքամայր Երեւանի զարգացմանն ուղղված իրենց գործունեությունը:





























