Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, դերասան Ներսես Հովհաննիսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:
«Բարձր ենք գնահատում Ձեր ավանդը հայ կինոյի զարգացման գործում: Այն մեծ ժողովրդականությունը, որ վայելում են Ձեր նկարահանած ֆիլմերը, խոսում է Ձեր մասնագիտական բարձր վարպետության և տաղանդի մասին:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանիկ կյանք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:





























