Ֆրանսիական «Օրանժ-տելեկոմ» բջջային օպերատորի մուտքը հայաստանյան բջջային ցանց նախատեսվում է արդեն հոկտեմբեր-նոյեմբերին: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նշենք, որ ընկերության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ իրենք չեն պատրաստվում ճգնաժամի պատճառով կրճատել այստեղ ներդնելու համար իրենց կողմից նախատեսված միջոցները:

Հիշեցնենք, որ բջջային կապի խոշորագույն «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է «Օրանժ Արմենիա» ապրանքանիշը, 2008թ. նոյեմբերին ձեռք է բերել Հայաստանում բջջային հեռախոսակապի եւ շարժական ինտերնետի ծառայություններ մատուցելու 15 տարվա լիցենզիա՝ վճարելով 51,5 մլն եվրո: Ընկերությունը նախատեսում է Հայաստանում ներդնել 80 մլն եվրո եւ, ընդհանուր առմամբ, բացել 400 աշխատատեղ: