Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շքանշանով եւ մեդալներով է Տավուշի մարզում ականի պայթյունից տուժած զինծառայողներին:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ նախագահը որոշել է. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած արիության եւ անձնական խիզախության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ ծառայողներին պարգեւատրել.

Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով`

Գեորգի Գագիկի Մնացականյանին՝ թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան (հետմահու)

Արիության մեդալով՝

Արմեն Գեւորգի Ծատուրյանին, թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետ, կապիտան

Գարուշ Վեմիրի Համբարձումյանին,  թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Հովհաննես Հարությունի Մուրադյանին, թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ

Մարտական ծառայության մեդալով՝

Նարեկ Արարատի Հակոբյանին, թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի սակրավոր, շարքային

Էդգար Վարդանի Հարությունյանին, թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի ավագ սակրավոր, շարքային (պայմանագրային):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գեւորգ Գագիկի Մնացականյանը (ծնված 1988թ., ծառայում էր 2005թ.-ից, Գավառի զ/կ):

Տարբեր աստիճանի վնասվածքներով Երեւանի ԿԿԶՀ էին տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Վերիկի Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է), պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արարատի Հակոբյանը (վիճակը բավարար է), պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Վարդանի Հարությունյանը (վիճակը միջին ծանրության է):