Ռուսաստանի ԱԴԾ-ն մտադիր է ամբողջությամբ վերահսկել համացանցը: Հաջորդ տարի ամռանն արդեն բոլոր փրովայդերներին կպարտավորեցնեն իրենց ցանցերում հաստատել առնվազն 12 -ժամյա ինտերնետ-թրաֆիքի գրանցման եւ պահպանման սարքավորում:
Այդպիսով ամբողջ տեղեկությունը հասանելի կլինի հատուկ ծառայություններին:
Ենթադրվում է, որ վերահսկողության տակ կհայտնվեն հեռախոսահամարներ, IP- հասցեներ, սոցցանցերի օգտվողների էլեկտրոնային փոստի հասցեներ:
Ըստ «Կոմերսանտի»` համապատասխան հրամանի նախագիծը հատուկ ծառայությունները համաձայնեցրել են կապի եւ զագվածային հաղորդակցությունների նախարարության հետ: Մինչդեռ «Վիմպելկոմում» այդ փաստաթուղթն արդեն քննադատել են: Կապի օպերատորները պնդում են, որ փաստաթղթի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը:
Փրովայդերների համար անհասկանալի է նաեւ, թե ով է վճարելու սարքավորման համար, քանի որ փաստաթղթում այդ մասին ոչինչ ասված չէ:
«Կոմսոմոլսկայա պրավդան» նշում է, որ ԱՄՆ-ի Դաշնային դատարանը ԱԱԳ-ին թույլատրել է շարունակել ԱՄՆ-ի քաղաքացիների հեռախոսազանգերը գաղտնալսելը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի գաղտնալսումների մասին հայտնի էր դարձել Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո:





























