Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա», «ՎԱԶ-2107» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Մերսեդես Բենց»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























