«Ուրալկալիի» գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգերտներին կարող են փոխանցել ռուսական կողմին, երբ վերջինս կփոխհատուցի Բելառուսին տված վնասը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա չի նշել այն գումարի չափը, որն իր կարծիքով, Բաումգերտները պետք է վճարի բելառուսական կողմին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ Բելառուսի ՔԿ-ում գնահատել էին վնասի չափը, որը պատճառել էին «Ուրալկալիի» մի խումբ աշխատակիցներ: Ըստ այդմ, վնասը գնահատվել էր հարյուր միլիոն դոլար:




























