Արարատ-Երեւան ավտոճանապարհին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 27 SO 449 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը, ինչի հետեւանքով, վարորդ՝ 23-ամյա Ն. Գ.-ն եւ ուղեւոր՝ 39-ամյա Կ. Բ.-ն, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները Ն.Գ.-ի առողջական վիճակը գնահատվել են բավարար, իսկ Կ.Բ.-ը` միջին ծանրության:

Դեպքի վայրում հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: