«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, կդադարեցվի Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:

1. հոկտեմբերի 22-ին ժամը 09.00-ից մինչեւ հոկտեմբերի 23-ը ժամը 09.00-ն Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովա 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Չարենց, Ալեք Մանուկյան, Ե.Քոչար, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացական, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյ, Շահինյան, Այգեստանի 1-8 փողոցների եւ հարակից տարածքների,

2. հոկտեմբերի 23-ին ժամը 10.00 – 22.00 Գլինկա, Երկաթգծի, Աճեմյան, Բուռնազյան, Միչուրին, Լիսինյան փողոցների, Տիգրան Մեծի 40-ից բարձր զույգ ու 59-ից բարձր կենտ համարների եւ հարակից տարածքների:

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: