Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Նախնական տվյալներով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կա երկու տուժած:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





























