«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 22-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405,25դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,08%-ով կամ 0,33 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 2,4 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը գտնվում է 404-407 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր կայուն է եւ սակարկվել է 1.3652 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31. 9346 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: