Ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ, հոկտեմբերի 20-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա Արթուր Հ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է իրենց տան տանիքից վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 14.30-ին, 29-ամյա Արտյոմ Կ.-ն կամավոր ներկայացել է բաժին եւ հայտնել, որ նշված օրը, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով Մայիսյան գյուղում ինքն է վրաերթի ենթարկել Արթուր Հ.-ին եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























