Աբսուրդ է այս կառավարությանը թողնել ինչ որ խնդիրներ կանոնակարգել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով «Զբաղվածության մասին» օրենքի քննարկումների ժամանակ: «Հիշենք, թե այս կառավարությունը ինչ խոստումներ է տվել, ու որտե՞ղ են հիմա այդ խոստումները: Այս կառավարության խոստումներով 2013 թ. պետք է ավարտեինք 70 հազ. աշխատատեղով, եւ 50 հազ. ՓՄՁ-երով: Որտե՞ղ են այդ աշխատատեղերն ու ձեռնարկությունները՝ չկան: Այս կառավարության ցանկացած խոստում դատարկ օդ է՝ կրակված պոպուլիստական դիվիդենտներ շահելու համար»,-հայտարարեց Ն. Զոհրաբյանը:
Կառավարության աբսուրդը. ԲՀԿ-ն սկսում է սուր ելույթներն ընդդեմ կառավարության

Հասանելի է
русский


























