ԱՄՆ-ում «ԱՄՆ-Թուրքիա. Ներդրումների շաբաթ» խորագիրը կրող հանդիպումներից մեկի ժամանակ հայեր բողոքի ակցիա են կազմակերպել հյուրանոցի դիմաց՝ ստիպելով, որ ոստիկանությունը թուրքական պատվիրակությանը դուրս հանի խոհանոցի մուտքով։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հանդիպումներ անցկացնող Թուրքիայի պատվիրակությունը փոխվարչապետ Ալի Բաբաջանի ղեկավարությամբ հանդիպել է հայկական համայնքի բողոքի ակցիաներին։
Հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Intercontinental հյուրանոցում, որտեղ ելույթով է հանդես եկել Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը։ իսկ այդ ընթացքում հյուրանոցի մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ-ում բնակվող հայերը։
Ոստիկանությանը չի հաջողվել հյուրանոցի մուտքի մոտ հավաքված հայերին հեռացնել եւ ստիպված են եղել թուրքական պատվիրակությանը հյուրանոցից դուրս հանել խոհանոցի մուտքով։





























