Իսրայելի հատուկ ծառայութունը սպանել է պաղեստինցու, որին կասկածում են նախորդ տարի Թել Ավիվում կազմակերպված ահաբեկչությանը մասնակցելու մեջ:

Պաղեստինցի զինյալ Մոհամեդ Աացին, որին կասկածում են ավտոբուսում պայթյուն կազմակերպելու մեջ, փախուստի մեջ էր: Հատուկ ծառայությունները նրան հայտնաբերել էին պաղեստինյան Բիլին գյուղի մերձակայքում: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով AP-ն:

Կասկածյալը սպանվել է հրաձգության արդյունքում: Նրա երկու հանցակիցներին ձերբակալել են:

Հիշեցնենք, որ ավտոբուսում իրականացված ահաբեկչության արդյունքում տուժել էր ավելի քան քսան մարդ: