Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կոչ է արել չաղավաղել հասկացություններն ու չխառնել ակցենտները, որոնք վերաբերում են խտրականության դեմ պայքարի մասով օրինագծի դրույթներին: Այս մասին նա այսօր հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատար Նիլս Մուժնիեքսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Օմբուդսմենը նկատել է, որ այդ հարցի մասին հասարակությունը լավատեղյակ չէ, իսկ ոմանք պարզապես աղավաղում են այն: Դրա արդյունքում առաջանում են հանրային ֆոբիաներ: Բոլոր քաղաքացիների հանդեպ հավասարությունը պահանջ է, այդ թվում՝ սահմանադրական: Իրավիճակը վերջնականորեն բացատրելու համար Անդրեասյանը ընդգծել է, որ նույնասեռ ամուսնությունների եւ նման զույգերի կողմից երեխաների որդեգրման հարցը Հայաստանի համար առաջնահերթ խնդիրների օրակարգում չէ:

Իր հերթին ԵԽ հանձնակատարը համաձայնել է, որ սխալ է շփոթել քրեորեն պատժելի այնպիսի երեւույթները, ինչպիսիք են ինցեստն ու մանկապղծությունը նույնասեռականության հետ: