Ապրիլի 8-9 Երեւանում կանցկացվի հայ-թուրքմենական բիզնես համաժողով։ Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը՝ կառավարության նիստի ժամանակ։
Интерфакс-հաղորդմամբ, վճռի մեջ նշվում է, որ այս համաժողովը կկազմակերպվի Թուրքմենստանի եւ Հայաստանի միջեւ հետագա առեւտրատնտեսական կապերի զարգացմանը նպաստելու, ինչպես նաեւ երկու երկրների գործարար հարաբերությունները ակտիվացնելու եւ Թուրքմենստանի տնտեսական ձեռքբերումները ներկայացնելու համար։



























