Մերձմոսկվայում հոկտեմբերի 23-ին Ուզբեկստանի բնակիչը սպանել է տաքսիստի: Դեպքը կատարվել է Լյուբերեցկի շրջանի Մարուսինո գյուղում:
Ոստիկանությունից հայտնել են, որ նրանց միջեւ վեճ է ծագել: Հավանաբար ուզբեկի մոտ գումար չի եղել եւ որոշել է սպանել տաքսիստին:
Սպանվածը Մոսկվայի 32-ամյա բնակիչ է: Մարդասպանին ձերբակալել են «տաք հետքերով»:
Նա խոստովանել է հանցանքը եւ հայտնել, որ սպանությունը կատարվել է կռվի ընթացքում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:





























