Վրաստանի իշխանությունները դիտարկում են Աշխատանքային օրենսդրության ուղղումների նախագիծ, որը թույլ կտա տղամարդկանց դեկրետային արձակուրդ գնալ: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին:
«Սա բոլորովին նոր բան է Վրաստանի համար: Ըստ այդմ, երեխայի ծնվելուց հետո ծնողները կկարողանան որոշել, թե ով պետք է գնա դեկրետային արձակուրդ»,-ընդգծել է նա: Նախարարնը նաեւ նշել է, որ առայժմ խոսքը միայն առաջարկության մասին է: Նախքան այն կներկայացվի խորհրդարանին, գորատեսչությունը խորհրդակցություններ կանցկացնի, փոխանցում է «Գրուզիա- Online-ը»:
Սեպտեմբերի վերջին վրացական խորհրդարանում ներկայացվել է ուղղումների մեկ այլ փաթեթ, որը վերաբերում է դեկրետային արձակուրդի ժամկետի երկարաձգմանը: Ծրագրվում է, որ ուղղումները ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա հունվարի մեկից:




























