Սեւանա լիճը ինքնամաքրման զարմանալի ներուժ ունի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողներին հայտնել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե  Դանիելյանը ՝ մեկնաբանելով Սեւանա լճի էկոլոգիական վիճակը: «Եթե Սեւանին այդ գործում մի փոքր օգնենք, իսկ ավելի լավ կլինի ՝  չխանգարենք, լիճը կկարգավորի իր հավասարակշռությունը: Դա զարմանալի բնական երեւույթ է», – հայտնել է բնապահպան Դանիելյանը:

ՄԱԿ-ի ծրագրի շրջանակում կազմակերպությունը լճի ներկայիս վիճակի հետազոտություն է անցկացրել: Պարզվել է, որ ջրի մակարդակի բարձրանալու հետեւանքով լճի ափերն սկսել են ճահճանալ: Սակայն լճի կենտրոնական հատվածը, հակառակը, ավելի մաքվել է, ջրի թափանցիկությունը՝ ավելացել: