Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 41 շենքի մոտ, հոկտեմբերի 23-ին, ժամը 18.40-ին, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: