Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին եւ քննարկել ՀՀԿ-ի եւ ԵԺԿ-ի համագործակցության ընթացքը եւ հեռանկարները:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ համատեքստում, երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը` դրա համար գտնելով նոր ձեւեր եւ ուղիներ: Զրուցակիցները կարեւորել են մշտական հաղորդակցության ապահովումը:
Հանդիպման վերջում վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան:





























