Ռազմավարական գործընկերությունն ի օգուտ Ռուսաստանի կատարելու ընտրությունը թելադրված է Հայաստանի ազգային անվտանգության շահերով: Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսում, նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը: Ասուլիսը նվիրված էր Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին, որով Կովկասն անցավ Ռուսական կայսրության տիրապետության տակ:

Նա նշել է, որ վերջին տարիներին եղել են ձեռքբերումներ ու կորուստներ, բայց հայ ժողովուրդն ընտրեց ռուսական ուղին: «Ընտրեց՝ իմանալով, թե ինչու է դա արել: Էլիտան ժողովրդի հետ համաձայն լինելով ընտրեց այդ ուղին»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ պատմական իրադարձությունների վերանայումը տեղին է, եթե ծագում է հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն: «Ինձ համար գլխավոր խնդիրն ազգային անվտանգությունն է, իսկ դա հիմնված է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությամբ»,-ընդգծել է ՀԴԿ ղեկավարը:

Այդ առնչությամբ նա նշեց, որ եվրոպացիներն ասում են, որ կարող են ապահովել մեր անվտանգությունը: «Բայց ես ոչ մի ծրագիր չեմ տեսնում: Փաստարկները, որ «Մերսեդեսը» «Լադա»-ից լավն է, համոզիչ չեն»,-ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ դեռ հարց է, թե մենք կարող ենք արտադրել այդ «Մերսեդեսը»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am