«Արմավիա» ավիաընկերությունը նախօրեին ներկայացրել է Երեւան-Թել-Ավիվ-Երեւան չվերթը: Ավիաընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովի խոսքով, մարտի 28-ին բացված չվերթը թույլ կտա ակտիվացնել երկու երկրների միջեւ կապերը եւ զգալիորեն հեշտացնել հայերի այցերը Իսրայել: Միխայիլ Բաղդասարովը հույս ունի, որ հետաքրքրությունը երկկողմ կլինի, Հայաստանի պատմամշակութային վայրերը կհետաքրքրեն Իսրայելի քաղաքացիներին:

Իր հերթին ընկերության կոմերցիոն տնօրեն Էդգար Կարապետյանը տեղեկացրել է, որ չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ՝ հինգշաբթի եւ կիրակի, А-320 եւ А-319 ինքնաթիռներով: Տոմսի արժեքը կկազմի 350 եվրո յուրաքանչյուր ուղղությամբ: Թռիչքի ժամկետը կկազմի երկու ժամ, ինչը զգալիորեն կնվազեցնի ուղեւորների ժամանակը, որոնք նախկինում ստիպված էին թռչել Թբիլիսիից: