«Իրավունք» թերթը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից ճշտել է, թե քանի անձ է մասնակցել  խմբակցության ղեկավարի պաշտոնում Զարուհի Փոստանջյանին նշանակելու որոշմանը։ Այս մասին գրում է թերթը եւ մեջբերում. «Ներկա են եղել չորս հոգի՝ Ռուբեն Հակոբյանը, Ալիկ Արզումանյանը եւ տիկին Փոստանջյանը։ Արմեն Մարտիրոսյանն էլ պարզապես մասնակցում էր։ Տիկին Փոստանջյանն անցել է միաձայն։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված պարոն Հակոբյանի հրաժարականը, նա անկեղծացե՞լ է Ձեզ հետ։

Նա նման որոշում է կայացրել, մենք էլ հարգել ենք որոշումը։

Միգուցե դա կապված է ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի ելույթի հե՞տ։

Չեմ կարծում, որ Ռուբիկ Հակոբյանն այն մարդն էր, որ ինչ-որր բանից ճնշվեր։ Ավելի շուտ չեմ հավատա, որ վերջին զարգացումմներն են նման որոշման պատճառը։

Այսինքն՝ նա հոգնե՞լ էր իր պաշտոնից։

Չեմ կարծում, որ հոգնած լիներ, երեւի կան հարցեր, որոնց մասին մենք տեղյակ չենք»»,- մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):