ԱՄՆ-ի Վաշինգտոն նահագում կալանավորված 11-ամյա տղան խոստովանել է, որ դպրոց դանակով եւ ատրճանակով է եկել «ձայների հորդորով», որոնք լսելի են եղել իր գլխում։
Դպրոցականի խոսքով՝ ձայներն իրեն հորդորում էին կրակել այլ աշակերտների վրա։ Մասնավորապես, դրանք հրամայել են կրակել իր ընկերոջը գեյ անվանած աշակերտներից մեկի վրա, հետո էլ գլխին կրակելով ինքնասպան լինել, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչե Reuters-ը։
Հոկտեմբերի 24-ին աշակերտի գործը քննել էր անչափահասների հարցերով դատարանը, եւ մահափորձի մեղադրանքը հանվել էր: Ներկայումս տղան կալանքի տակ է:
Հոկտեմբերի 23-ին տղան Վաշինգտոն նահանգի Վանքուվեր քաղաքի դպրոցում է եղել: Նրա գրպաններում եւ ուսապարկում ատրճանակ էին գտել, 400 փամփուշտ եւ խոհանոցի մի քանի դանակ: KING5 հեռուստաալիքը հայտնում է, որ դպրոցի պահակը վճռել էր խուզարկել տղային, երբ աշակերտի մայրը դպրոց էր զանգահարել եւ նախազգուշացրել, որ տնից անհետացել են խոհանոցի դանակները:
Տղայի մոտ զենք հայտնաբերելուց հետո` դպրոցը երկու ժամով փակվել էր: Աշակերտը ոչ ոքի չէր հասցրել վնասել:





























