ՄԱԿ-ի բանաձեւի նախագիծը, որը կոչված է տարածել ինտերնետում մասնավոր կյանքին չմիջամտելու իրավունքը, քննարկվել է Նյու Յորքում հրավիրված ժողովի ժամանակ, որին մասնակցել են Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրների կառավարությունների ներկայացուցիչներ:
Այս նախագծի քննարկումները նախաձեռնել են Բրազիլիան ու Գերմանիան, գրում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով The Foreign Policy պարբերականը:
Նախատեսվում է բանաձեւը քվեարկության դնել մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեում մինչեւ տարեվերջ:





























