Չեխիայում մեկնարկում են արտահերթ խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ: Հոկտեմբերի 25 եւ 26 Չեխիայի քաղաքացիները պետք է ընտրեն երկու հարյուր պատգամավորների:

Ընտրատեղամասները բաց կլինեն հոկտեմբերի 25-ին 14:00- 22:00, եւ հոկտեմբերի 26-ին՝ 8:00- 14:00: Նախնական արդյունքները կհրապարկվեն հոկտեմբերի 26-ի երեկոյան: Իսկ պաշտոնական տվյալները հայտնի կդառնան հոկտեմբերի 30-ին:

Քվեաթերթիկները պարունակել են մոտ վեց հազար թեկնածուների եւ ավելի քան քսան կուսակցությունների եւ շարժումների անուններ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: