Մեքսիկայում հոկտեմբերի 24-ին կալանավորված 20-ամյա երիտասարդը 79 մարդու սպանության մեջ է մեղադրվում։ Խուան Պաբլո Վասկեսը խոստովանել է 45 սպանությունները, քննություն է տարվում եւս 34 գործերով։ Խուան Պաբլո Վասկեսը ձերբակալվել էր այս ամսվա սկզբին մեքսիկական հյուսիսային Մոնտերե քաղաքում, որտեղ իբրեւ թե թմրանյութեր էր վաճառում։

Վասկեսը, որը խոստովանել էր տեղական հանցախմբերից մեկի անդամ լինելը, նաեւ հայտնել է, որ սպանությունների մեծ մասը 2012թ. են կատարվել, հայտնում է VladTime-ը։

Մեքսիկայում բռնությունը մեծ չափերի է հասնում, բացի այդ՝ ամսական 1000 մարդ սպանվում է հանցախմբերի կողմից։ Պաշտոնական տվյալով՝ 2007թ.-ից սկսած   80000 մարդ է զոհվել թմրաբարոնների քրեական պատերազմների արդյունքում։