Բոսթոնում 14-ամյա դեռահասը ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ սեփական ուսուցչուհուն սպանելու կասկածանքով:
Աշակերտ Ֆիլիպ Չիզմային ձերբակալել են սպանության հաջորդ օրն իսկ: 24-ամյա Քոլին Ռիտցերի մարմինը հայտնաբերել են անտառում, որը դպրոցի մոտակայքում է տեղակայված, հաղորդում է «9-րդ ալիքը»՝ վկայակոչելով The Mirror-ը:
Ըստ հետաքննության, դեռահասը սպանել եւ անդամահատել է ուսուցչուհուն գրասենյակային դանակով: Դաժան սպանության դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել:





























