Չինացին «կույր» ռոմանտիկ հանդիպման է գնացել որդու տիկնոջ հետ: Նախքան հանդիպում նշանակելը, 28-ամյա Լիլին ինտերնետ-նամակագրություն է ունեցել սկեսրոջ՝ Վան Պայի հետ: Չցանկանալով բացահայտվել՝ երկուսն էլ ծանոթությունների կայքում լրացրել են կեղծ տվյալներ ու տեղադրել են ուրիշի նկարներ: Սակայն կնոջ ամուսինը՝ Վան Չժան, կասկածել է դավաճանության մեջ ու հետեւել է նրան մինչ հյուրանոց, որտեղ էլ հանդիպել է սեփական հորը, հաղորդում է Orange News-ը:
«Վերջիվերջո մենք պայմանավորվերցինք հանդիպել հյուրանոցում: Չգիտեմ, մեզանից ով ավելի շատ զարմացավ: Նա շրջվեց ու վազեց միջանցքով՝ բախվելով որդուս: Նա բղավեց ու հարձակվեց կնոջ վրա, հետո նաեւ ինձ վրա»,- պատմել է Վան Պայը:
Տարեց տղամարդուն գլխուղեղի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց: Իսկ կնոջ դեպքում տղան մի քանի ատամ էր կոտրել: Ոստիկանությունը հինգ օրով ձերբակալել է խաբված ամուսնուն, հաղորդում է Lenta.ru-ն:
Վան Պայը օգտագործել է նախկին զինվորական ընկերոջ լուսանկարը՝ պնդելով, որ կինը մահացել է: Հարսն էլ ներկայացել է որպես միայնակ կի Մինգ Չեն անվամբ, որի ամուսինը բանտում է եւ նույնպես օգտագործել է ուրիշ կնոջ լուսանկար:
57-ամյա Վան Պայը սկսել էր անծանոթների հետ օնլայն նամակագրություն պաշտպանել այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ կորցրել էր աշխատանքը: Աղջիկն էլ իր հերթին ձանձրացել էր տնային գործերից: Նրանց միջեւ ընկերություն է ծագել, հետո նաեւ սիրային կապ: Վանը չէր կարող պատկերացնել, որ ընկերուհին իր սեփական թոռների մայրն է:





























