Նյու Յորք նահանգի իշխանությունները ստեղծել են ԱՄՆ-ում բենզինի առաջին պահեստը՝ կանխելու արտակարգ իրավիճակներում դրա պակասությունը, ինչպես որ դա տեղի էր ունեցել նախորդ տարի՝ «Սենդի» փոթորկի ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկյակոչելով նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հրամանը:
Պահետսի ձեւավորումը սկսվել է շաբաթ օրը: Սպասվում է, որ դրա ծավալը կկազմի մոտ երեք միլիոն գալլոն: Նման պահեստի ստեղծումը իշխանություններին կարժենա 10 մլն դոլար, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Հիշեցնենք, որ «Սենդի» փոթորիկը լուրջ վնասներ էր հասցրել Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգներին:





























