Հիպոթեկային ճգնաժամի հետ կապված մեղադրանքների կարգավորման շրջանակներում ամերիկյան բանտերի վճարները կարող են հասնել 107 մլրդ դոլարի:
Այդ գումարի մեջ ներառված է 66 մլրդ դոլար, որն ամերիկյան վեց խոշորագույն բանկեր համաձայնել են վճարել 2010-ից ի վեր: Ամենաշատ գումարը վճարելու է Bank of America-ն՝ 43,9 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է « lenta.ru»-ն՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
Օգոստոսին Bloomberg-ը հրավիրել է խոշորագույն բանկերի ծախսերի մասին հետազոտություն՝ կապված հիպոթեկային ճգնաժամի հետ: Գործակալության տվյալներով՝ 2008-2013թթ ընթացքում այդ նպատակով բանկերը ծախսել են 103 մլրդ դոլար:




























