«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն պատրաստվում է վարկային փաթեթը համալրել եւս մեկ լեռնահանքային ծրագրով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Ամերիաբանկի» կորպորատիվ բանկային ծառայության տնօրեն Գագիկ Սահակյանը: «Փաթեթի կանխատեսումներ սպասելը այս հատվածում բարդ է. ի վերջո լեռնահանքային ոլորտը ՓՄՁ չէ: Նույնիսկ մեկ գործարքը կարող է փաթեթն ավելացնել 15-20 տոկոսով: Սակայն ընդհանուր առմամբ այս ոլորտը մեզ մոտ բավական ընդարձակ է, իսկ այժմ մենք ծրագրեր ունենք մեկ խոշոր նախագծի հետ Հայաստանում եւ մեկ խոշոր նախագիծ Ղարաբաղում»,- նշել է Սահակյանը:

Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի լեռնահանքային փաթեթը Հայաստանում ամենախոշորներից մեկն է: 2013թ.-ի 3-րդ կիսամյակի արդյունքներով այն կազմել է շուրջ 8,5 մլրդ դրամ (մոտ 20.9 մլն դոլար)` համեմատած 2012 թ. ավարտին 5,3 մլրդ-ի հետ: