Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. հոկտեմբերի 25-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 26 դիմորդներից քննությանը մասնակցել են 11 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 6-ին:
2013 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 9 քննություն, որոնց արդյունքներով 36 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 29-ի դրությամբ որակավորման վկայական ունի 593 հաշվապահ:





























