Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, հոկտեմբերի 29-ին, ժամը 20.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 34-ամյա Կալուստ Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: