Հայաստանից ոչխարների արտահանման մենաշնորհը պատկանում է Ալեքսանդր Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբորը): Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարցրեց, թե ինչ է՞ արվում այդ մենաշնորհը վերացնելու համար; Ս. Կարապետյանը պատասխանեց, որ ոչ ոչխարների, ոչ այլ գյուղմթերքների արտահանման հետ կապված ոչ մի մենաշնորհ չկա, ու դրանում համոզվելու համար Զ. Փոստանջյանին խորհուրդ տվեց զբաղվել ոչխարների արտահանմամբ: Պատգամավորը պնդեց, որ իր ասածները հիմնվում են լրատվամիջոցների հրապարակումների եւ գյուղացիների դժգոհությունների վրա: «Ինչպե՞ս է, որ ինձ չեն բողոքում»,- ասաց Ս. Կարապետյանը; «Համոզված եմ, որ ձեզ էլ են բողոքում»,- հակադարձեց Զ. Փոստանջյանը:
Գյուղնախարարը Զարուհի Փոստանջյանին խորհուրդ տվեց զբաղվել ոչխարների արտահանմամբ

Տեղադրություն




























