ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հետեւել է նաեւ Հռոմի պապին: Ինչպես հաղորդում է իտալական «Պանորամա» օրաթերթը, գաղտնալսվող հեռախոսազրույցների թվում են եղել նաեւ վատիկանյան բանակցություններ:

Պարբերականի տվյալներով՝ կասկածներ կան, որ ամերիկյան հատուկ ծառայությունները շարունակել են գաղտնալսել կոնկլավին նաեւ Հռոմի պապի գաղտնի ընտրությունների ժամանակ: Վատիկանում այս տեղեկությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Կապված գնալով մեծ թափ հավաքող գաղտնալսման մասին հաղորդագրությունների հետ՝ այսօր Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան հոկտեմբերի 31-ին անվտանգության հարցերով միջկառավարական կոմիտեի նիստ է հրավիրել: