Պետական բյուջեի նախագծում հատկացումներ չկան պոչամբարների ամրացման նպատակով: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովի բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Պատասխանելով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ պոչամբարների անվտանգությանը վերաբերող հարցին՝ Ա. Հարությունյանն ասաց, որ պոչամբարների ամրացմամբ զբաղվում են իրենք՝ տնտեսվարող սուբյեկտները: Տնտեսվարողները նախագծում են պոչամբարները, շահագործում են, իրականացնում են կոնսերվացման եւ ռեկուլտիվացիայի աշխատանքներ: Նախարարն ասաց, որ այս պահին տեղեկություն չունի, թե անցնող տարվա ընթացքում ինչ աշխատանքներ են իրականացվել պոչամբարների ամրացման ուղղությամբ, քանի որ պոչամբարներով զբաղվում են տարբեր գերատեսչություններ: