Ստամբուլում նոյեմբերի 7-ից 10-ը տեղի է ունենալու հայ արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը։

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Contemporary Istanbul-ի շրջանակներում այս տարի անցակցվող Art From Armenia ցուցահանդեսին։ Milliyet պարբերականն այս առթիվ գրել է, թե 2010-ից անցկացվող այս ցուցահանդեսը հետաքրքրություն է առաջացրել թուրք ավեստասերների շրջանում։

«Հարյուրավոր տարիներ նույն հողերի վրա հայերի հետ միասին ենք ապրել եւ կարող ենք տեսնել թե հայ հասարակության մշակույթը եւ արվեստը ինչքան նման է մերին»,-գրել է Milliyet-ը։