Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին իր օրհնությունը տվող Հռոմի Ֆրանցիսկոս պապին անսպասելիորեն մոտեցել է մի երեխա, փաթաթվել Պապի ոտքերին ու հրաժարվել հեռանալ բեմից։
The Telegraph-ը հայտնում է, որ կարդինալները ապարդյուն փորձել են համոզելով բեմից իջեցնել տղային, նույնիսկ անվտանգության աշխատողի առաջարկած կոնֆետը չի օգնել։
Հռոմի պապը, ընդհակառակը, չի առարկել, շոյել է տղայի գլուխն ու հանգիստ շարունակել ելույթը։ Պապի ջերմությունից ոգեւորված տղան բեմից ողջույններ է ուղարկել ուխտավորներին, մի քանիսին անձամբ ուղեկցել Պապի մոտ՝ օրհնություն ստանալու։





























