Բելգրադում Սոցիալիստական Հարավսլավիայի առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոյի այրի Յովանկա Բրոզի հինգ շքանշանները գողացել են նրա հուղարկավորման վայրից:
Հրաժեշտի արարողության ժամանակ դագաղի առջեւ թավշե բարձի վրա դրված էին Յովանկա Բրոզի շքանշանները: Հետո պատվո պահակներից մեկը պարգեւները տարել է դամբարան, որտեղ հանգուցյալի ընտանիքի ու հարազատների ներկայությամբ անց է կացվել հուղարկավորման արարողությունը: Մեկ ժամ անց մուտքը դամբարանն ազատ էր ցանկացողների համար:
Ավելի ուշ Յովանկայի ընտանիքի անդամները դիմել են Հարավսլավիայի պատմության թանգարան՝ խնդրելով, որպեսզի հետ վերադարձնեն պարգեւները, սակայն նրանց հայտնել են դրանց գողության մասին, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ Յովանկա Բրոզին զինվորական պատիվներով հուղարկավորել էին հոկտեմբերի 26-ին Բելգրադում:
Բելգրադում զինվորական պատիվներով հուղարկավորել են Տիտոյի այրուն





























