Հոկտեմբերի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 10 դեպքից բացահայտվել է 9-ը, իսկ յուրացման կամ վատնման 1 եւ մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























