Աբխազական Գագրա քաղաքում նոյեմբերի 4-5-ին կայանալու է հայկական «Սուրբ Փրկիչ» եկեղեցու բացման եւ օծման արարողությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Աբխազիայում Հայ համայնքի խորհրդի նախագահ Գարեգին Ղազարյանը:
«Նոյեմբերի 4-ին Գագրա է ժամանելու Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մովսես Մովսիսյանը, ով էլ օծելու է հայկական եկեղեցին»,- նշել է Ղազարյանը: Նրա խոսքով, եկեղեցու բացմանը հրավիրվել են պաշտոնատար անձինք Մոսկվայից, Դոնի Ռոստովից, Կրասնոդարից, Լեռնային Ղարաբաղից: «Մենք հրավիրել ենք եւ Աբխազիայի նախագահին, խորհրդարանի նախագահին, Լեռնային Ղարաբաղի նախագահին»,- ասել է Ղազարյանը:
Հայաստանից արարողությանը մասնակցելու են ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն ու սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Էդուարդ Գեւորգյանը:




























