Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության անդամների ակտիվ մասնակցությամբ ստեղծված նոր Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության ղեկավար կազմի մեջ են մտել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հայտնի ներկայացուցիչներ։
Թուրքական Timeturk կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում նորաստեղծ Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության խորհրդի կազմում են ընդգրկվել նաեւ հայ համայնքից Ստամբուլի Յեշիլքոյի հայկական դպրոցի տնօրեն Կարո Պալյանը, դիարբեքիրցի հայտնի հայ գրող Մկրտիչ Մարկոսյանը։
Նորաստեղծ կուսակցության մեջ է մտել նաեւ «Էսմերայ» մականունը կրող տրանսսեքսուալ, ԼԳԲՏ շարժման ակտիվիստ Մեհմեդ Օզադիքլին։





























