Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 30-ին Երեւանում հանդիպել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային մի շարք զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում երկուստեք կարեւորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ նրանց աջակցելու անհրաժեշտությունը:

Կողմերը հետաքրքրվածություն են արտահայտել նման շփումների շարունակման եւ խորացման մեջ: Կարեն Միրզոյանը հրավիրել է Ֆիլիպ Լեֆորին իր մանդատի շրջանակներում այցելել Արցախ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին։