«Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 30-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երեւան-Աբովյան ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի պատին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: