ԱՄՆ բանակի հատուկ ստորաբաժանումների հրամանատարությունը տեղեկություններ է հավաքում էլիտար ստորաբաժանումների զինվորների համար նոր զրահահագուստ պատրաստելու մասին, որը նման կլինի «Երկաթե մարդու» հագուստին:
Ծրագրվում է, որ TALOS անվանումը կրող հագուստը զինված կլինի հատուկ էկրաններով, որոնք հնարավորություն կտան գնահատել մարտի դաշտում տիրող ունեցող իրավիճակը, փոխանցում է Los Angeles Times-ը:
Այդ զրահահագուստը թույլ կտա վազել եւ թռչել եւ դրա հետ մեկտեղ կրել ավելի քան 45 գիլոգրամ քաշով զենք ու զինամթերք: Ամենայն հավանականությամբ, հրաշք-զրահահագուստը պատրաստ կլինի մեկ տարուց:





























